«Ավետիք Չալաբյանին հանրային խոսքից զրկելու խնդիր է լուծում այս իշխանությունը»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը։
Ավետիք Չալաբյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ)։
Մեղադրանքի իրավական մասին Մենուա Սողոմոնյանը չի անդրադառնում, ինքը բացառապես քաղաքական մոտիվ է տեսնում այս ամենում։ Ըստ բանախոսի՝ մոնտաժված, ապօրինի գաղտնալսված նյութեր, քրեական հետապնդում քաղաքական մոտիվներով․ իշխանության գործելաոճն այս ընթացքում տեսել ենք տարբեր դեպքերով։
«Երկիրը հստակ կերպով ավտորիտարիզմից դեպի բռնապետություն է շարժվում։ Այն ժամանակ ուղղակի առանց դատ ու դատաստանի որոշումներ էին կայացնում, մարդկանց գնդակահարում էին, հիմա դա չեն անում»,- ասաց նա՝ հավելելով, որ այժմ նախընտրում են գործել «մարդկանց ֆռռացնելու» ոճով՝ ՀՀ իրավական համակարգն օգտագործելով իշխանության քաղաքական ամբիցիաները բավարարելու համար։
Կարդացեք նաև
Մենուա Սողոմոնյանը համոզված է, որ այս շինծու գործերը «ջարդվելու» են։
Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն «ծայրից ծայր» սուտ։
Գործի «փաստական հանգամանքներին» Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտարարել էր, որ չեն կարող անդրադառնալ՝ նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի ռեժիմը, խոստանալով ապագայում անդրադառնալ դրանց զավեշտալի ու հորինված բնույթին։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այժմ քննվում է Ավետիք Չալաբյանի կալանքի հարցը։ Նախագահողն է դատավոր Ջոն Հայրապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































