Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեզ թող չթվա՝ թեթև սրտով ենք բաժանվել մեր գործընկերներից»․ Արման Դիլանյանը՝ Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի՝ ՍԴ նիստին չմասնակցելու առիթով

Հունիս 26,2026 15:49 Share

«Այս միջնորդությունը պետք է առանց քննության թողնել, որը բերվել է դրա իրավունքը չունեցող անձի կողմից»,-ՍԴ-ում 7 քաղաքական ուժերի դիմումի քննության ժամանակ հայտարարեց ՍԴ անդամ Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով Արամ Օրբելյանի միջնորդությանը։ 

Նշենք, որ Արամ Օրբելյանը ցանկանում էր, որ ՍԴ-ն դիմումը քննի ամբողջական կազմով, այսինքն՝ նիստին մասնակցեն նաև ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն մերժեց այս միջնորդությունը։

Այս միջնորդությանը դեմ էր նաև «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Նա մասնավորապես հայտարարեց․ «Ինձ համար ընդունելի չէ, քանի որ օրինակ՝ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը, որոնց նկատմամբ գործի քննությանը չմասնակցելու որոշում է կայացվել, առնվազն հանրային ընկալման տեսանկյունից քաղաքական կաշկանդվածություն չէին կարող չունենալ»։

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հայտարարեց․ «Ես պնդում եմ, որ սա միջնորդություն՝ որպես այդպիսին դիտարկել չենք կարող, եթե դատավորի անհամատեղելիության հարցի քննարկումն ընթանում է Սահմանադրական դատարանի օրենքի 16-րդ հոդվածի համատեքստում, և քննարկման համար՝ որպես իրավասու սուբյեկտ պետք է հանդես գա դատավորը, ես այս միջնորդության իրավասու սուբյեկտ չեմ կարող դիտել դիմող կողմի ներկայացրած միջնորդությունը, քանի որ դա նույնն է, թե համատեղելիության և անհամատեղելիության հարցը, երկու հարցերն էլ նույն ռեժիմով քննության առարկա պետք է դառնան, իսկ մենք չունենք օրենքով անհամատեղելի համարվող դատավորին համատեղելի ճանաչելու ինստիտուտ։ Նման ինստիտուտ չունենք և չենք կարող այսօր այդ կարգի քննարկում անել»։

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն էլ հայտնեց, որ դեմ է միջնորդությանը, քանի որ այն ըստ էության՝ ենթադրում է արդեն իսկ կայացված աշխատակարգային որոշումների «վերացում»։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն էլ, դիմելով Արամ Օրբելյանին, ասաց․ «Ձեզ թող չթվա՝ թեթև սրտով ենք բաժանվել մեր գործընկերներից։ Մենք ծանր սրտով ենք անհնարինություն հայտնել մեր գործընկերներին։ Կշեռքի վրա դրվել էր հետևյալ հարցը՝ կամ մենք գնում ենք ոչ լիարժեք կազմով դրանից բխող դժվարություններն ու պատասխանատվությունը կրելու են արդեն 7, ոչ թե 9 դատավորներ, մյուս կողմից դատարանի լեգիտիմության հետ կապված մտահոգություններով։ Մենք նախընտրությունը տվեցինք առաջինին»։

ՍԴ-ում ընդդիմության դիմումների քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930