«Մայր Հայաստան»-ի վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը
ՍԴ-ում Արամ Օրբելյանը շատ պարզ բացատրեց Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցված շինծու գործի ողջ աբսուրդայնությունը։
Նաև ուշագրավ էին Թևանյանի անունը լսելիս՝ ՍԴ դատավորների ջղաձգումները։ Մի խառնվել էին իրար, թույլ չէին տալիս, որ փաստաբանը լիարժեք պատասխանի ու բացահայտի այս փուչ մեղադրանքի ողջ մերկությունը։
Արդեն իսկ պարզ է, չէ՞, որ եթե գործը հասնի դատարան, ինչպես է շռնդալից փլվելու այն շուլալածների գլխին։


















































