ՍԴ նիստի ընթացքում, որտեղ քննվում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումները, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, քննվեց «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը՝ ԿԸՀ-ին պարտավորեցնել տրամադրել տեղեկատվություն փակ ցուցակներով ընտրողների տեղամասային կտրոնների համարների և ընտրողների թվի վերաբերյալ՝ ըստ տեղամասային կենտրոնների։
Այս միջնորդության հետ կապված ԿԸՀ ներկայացուցիչների հարցերի առիթով «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը պարզաբանեց․ «Ցանկանում ենք տեղեկատվություն այն մասին, թե որքան փակ ցուցակով գրանցված ընտրող է առկա՝ ըստ ընտրական կենտրոնների»։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հարցրեց․ «Եթե ճիշտ եմ հասկանում՝ զինվորները՝ ըստ տեղամասերի՞, թե որտեղ պետք է քվեարկեին։ Այն տեղեկատվությունը, որ պահանջել եք գաղտնի ձեզ ներկայացնելու, այդ տեղեկատվության մասի՞ն է խոսքը»։
Գոհար Մելոյանը պատասխանեց՝ ոչ թե անվանապես, այլ թիվը։
Կարդացեք նաև
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն էլ նշեց, որ այսօր ՍԴ-ն կունենա նաև գաղտնի, փակ նիստ, որտեղ այդ միջնորդությունը կքննարկվի։
ՍԴ-ում 7 ուժերի ներկայացրած դիմումի քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































