Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մկրտչյանը GlobalFoundries-ի և Texas Instruments-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը

Հուլիս 02,2026 13:24 Share

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել տեխնոլոգիական և կիսահաղորդիչների ոլորտում գործունեություն ծավալող ամերիկյան ընկերությունների՝ GlobalFoundries-ի և Texas Instruments-ի ներկայացուցիչների հետ։

GlobalFoundries ընկերությունից հանդիպմանը մասնակցել են միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ Մեթ Կրուպնիկը և գլոբալ հանրային քաղաքականության հարցերով փոխտնօրեն Քեյթ Լիաոն, իսկ Texas Instruments ընկերությունը ներկայացրել է միջազգային համագործակցության հարցերով ղեկավար Սթիվ Բոնները։

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված կառավարության նախաձեռնություններն ու աջակցության ծրագրերը՝ ընդգծելով ոլորտի մրցունակությունը, ինչպես նաև միջազգային տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման համար առկա բարենպաստ հնարավորությունները։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ընկերությունների հնարավոր ներկայացվածության, ներդրումային հնարավորությունների, ինչպես նաև հետագա համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորմանն ուղղված փոխըմբռնման փաստաթղթերի մշակման հնարավորությունների շուրջ։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031