«Նիկոլ Փաշինյանը բավարարված չէ, որ Արմեն Աշոտյանը կրել էր 25-ամսյա կալանք։ Համարել են, որ դա քիչ է, ու գնացել են այս քայլին։ Թե չէ քրեական գործերը, մեղադրանքները, Քննչական կոմիտեի հաղորդագրությունն ու այլ հանգամանքներ որևէ առնչություն չունեն այս թեմայի հետ։ Կա քաղաքական որոշում, կա դատաիրավական համակարգին իջեցված հանձնարարություն, և դրա շրջանակում Արմեն Աշոտյանին մեկուսացրել են»,– այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Աշոտյանի գործի վերաբերյալ առարկայական խոսելու նյութ չկա, որովհետև «եղել է Արմեն Աշոտյանի քաղաքական գործունեությունը սահմանափակելու խնդիր, ընտրվել է կամայական որևէ գործ, և դրանով փաստացի նրան տարել են բանտ։ Եթե ասեմ, որ այս գործը աբսուրդային է, կլինի շատ մեղմ գնահատական»։
Անդրադառնալով յոթ քաղաքական ուժերի կողմից Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումների քննությանը՝ Աբրահամյանն ասաց.
«Երբ նայում ենք, թե ովքեր են այդ գործը քննարկում, ակնհայտ է նրանց կապը քաղաքական տարբեր շրջանակների հետ։ Չեմ խոսում այն անդամների մասին, որոնց տարբեր փուլերում տեսել ենք, թե քաղաքական որ ճամբարներում են դիրքավորված եղել։ Սահմանադրական դատարանը վաղուց վերածվել է քաղաքական, այս դեպքում՝ կուսակցական կցորդի։ Բնականաբար, ցանկացած որոշում չի կարող հիմնված լինել զուտ իրավական գործընթացների վրա։ Այս առումով որևէ սպասելիք Սահմանադրական դատարանից չի կարող լինել»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է բուհին պատկանող https://www.aravot.am/2026/06/05/1561427/ գույքի վաճառքին, սակայն, ինչպես պաշտպանական կողմն է պնդում, քննչական մարմինը նույնիսկ չի մեղադրում, որ գույքը վաճառվել է շուկայականից ցածր գնով։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































