Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Հուլիս 03,2026 19:20 Share

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել սեպտեմբերի 10–13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Մասնակցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը, մրցաշարի կազմակերպման խորհրդատվական աշխատանքներն իրականացնող RCS ընկերության տնօրեն Նապոլի Միկելլեն, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին՝ ընդգծելով, որ նման մասշտաբի միջազգային մրցաշարի հաջող անցկացումը հնարավոր է միայն շահագրգիռ կառույցների համագործակցված աշխատանքի արդյունքում:

Քննարկվել են մրցաշարի ժամանակացույցին, կազմակերպման  խնդիրներին և երթուղիների վերջնականացմանն առնչվող հարցեր․ մշակված տարբերակները ներառում են Երևանի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու ճանապարհային հատվածները։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է մրցաշարի միջոցով Հայաստանի բնության, հարուստ պատմամշակութային ժառանգության և երկրի տարբեր բնակավայրերի զբոսաշրջային գրավչության առավել արդյունավետ ներկայացման կարևորությունը։ Նշվել է, որ «Tour of Armenia»-ն կարևոր հնարավորություն է ոչ միայն միջազգային մարզական օրացույցում Հայաստանի դիրքերն ամրապնդելու, այլև երկրի զբոսաշրջային ներուժը միջազգային հանրությանը ներկայացնելու տեսանկյունից։

Նախատեսվում է, որ «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարին կմասնակցեն 18 թիմեր, որոնցից յուրաքանչյուրում կընդգրկվեն 6-ական հեծանվորդներ։

Ընդհանուր առմամբ՝ Հայաստան կժամանեն ավելի քան 300 պատվիրակներ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և այլ պատասխանատուներ։

 

ԿԳՄՍ նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031