Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանը կամրջից ներքև նետվել սպառնացող քաղաքացուն համոզել է անվտանգ վայր անցնել․ Shamshyan.com

Հուլիս 05,2026 21:23 Share

Shamshyan.com – Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։40-ի սահմաններում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջով անցնելիս նկատում է, որ այնտեղ հավաքված են փրկարարներ, պարեկներ, շտապօգնության բժիշկներ ու համայնքային ոստիկաններ, ովքեր զրուցում են են մի քաղաքացու հետ, ով անցած է լինում կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնալիս է լինում իրեն ցած նետել։

Տ․ Ավինյանը մոտենում է այդ քաղաքացուն և կարճ զրույց ունենալուց հետո կարողանում է նրան համոզել, որպեսզի նա վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր, որից հետո այդ քաղաքացուն ուղեկցում են շտապօգնության ավտոմեքենան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել