Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են նրա 3 առյուծներին և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Հուլիս 06,2026 22:15 Share
Աջակցեք aravot.am-ին

Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են նրա 3 առյուծներին և 1 վագրին, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգի։

Քննչական կոմիտեն քիչ առաջ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են, թե ինչպես են ԲՀԿ առաջնորդին պատկանող և գործի հետ առնչություն չունեցող կենդանիներին քնեցրած վիճակում տեղափոխում։

ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։
Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս:
Գ.Ծ.-ի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգարվվել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031