Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասնության թևեր». Հարցը Գագիկ Ծառուկյանի անձը չէ։ Հարցը շատ ավելի խորքային է․ երկրի իրավական համակարգում փաստացի չի գործում հակակշիռների համակարգը

Հուլիս 06,2026 23:13 Share

Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման, նրա բնակարանում և ընկերություններում այսօր վաղ առավոտից իրականացվող խուզարկությունների, ինչպես նաև քիչ առաջ տեղի ունեցած ձերբակալության հիմքում Կառավարության ղեկավարի քաղաքական հրահանգն է։

Մասնավորապես, իններորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական մրցակից Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրել է այնպիսի սպառնալիքներ, որոնք կարող է իրագործել բացառապես իրավապահ մարմինների միջոցով։

Ակնհայտ է նաև, որ այսօրվա գործողությունների «հիմքերը» իշխանությունը պատրաստ ուներ մեկ, չորս կամ ութ ամիս առաջ, սակայն իր քաղաքական հաշվարկներից և պահի նպատակահարմարությունից ելնելով՝ դրանք գործադրում է հենց հիմա՝ այդ նպատակով օգտագործելով իրավապահ մարմինները։

Հանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմը ծառայեցվում է Կառավարության ղեկավարի քաղաքական շահերին։ Հատկանշական է, որ Կառավարության ղեկավարը նման իրավասություն ընդհանրապես չունի։ Այս պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները ևս դադարում են գործել, որպեսզի հանկարծ չստացվի, թե քաղաքական ղեկավարի հրահանգը ոչ պատշաճ է կատարվում։ Սրա վառ օրինակն են փաստաբանական աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ այսօրվա հայտարարությունները։

Այսքանով հանդերձ, հարցը Գագիկ Ծառուկյանի անձը չէ։ Հարցը շատ ավելի խորքային է․ երկրի իրավական համակարգում փաստացի չի գործում հակակշիռների համակարգը։ Այս ամենը սկզբունքորեն հակադրվում է ժողովրդավարության և իրավունքի գերակայության պահանջներին:

«Միասնության Թևեր» կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական նպատակներով իրավապահ համակարգի օգտագործման այս վտանգավոր գործելաոճը և հայտարարում, որ նման ընթացքը հարված է ոչ միայն կոնկրետ անձի կամ քաղաքական ուժի, այլ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, իրավական պետության հիմքերին և քաղաքացու ազատությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031