Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասում եմ ու տեսնելու եմ այդ օրը. ինչպես են բերման ենթարկվելու մեր երկիրն այս վիճակին հասցնելու, Արցախը հանձնելու, հազարավոր զոհեր տալու իրական մեղավորները». Մեսրոպ Առաքելյան

Հուլիս 07,2026 22:33 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նայեցի Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու կադրերը, ով մեղադրվում է ինչ-որ անհասկանալի տնտեսական հանցագործության մեջ: ԱԱԾ մի քանի հարյուր աշխատակիցների գործողությունները նման էին միջազգային ահաբեկչի վնասազերծման՝ հենց ահաբեկչության պահին։

Հիշեցի, թե ինչպես էին ձերբակալում Վալոդյա Գրիգորյանին դաժանաբար սպանողին: Երկու հոգու սպանելու և մեկին վիրավորելու գործով մեղադրյալը Նիկոլի Հայաստանում ոստիկանների ուղեկցությամբ հանգիստ քայլում էր՝ բացառիկ հարգանք վայելելով իրավապահների կողմից:

Եթե այս համակարգը ծառայեր իր նպատակին, ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձնական մանրախնդիր վրեժխնդրությանը հագուրդ տալուն, ոչ միայն Վալոդյայի սպանությունը, այլև բազմաթիվ այլ ծանր հանցագործություններ վաղուց ամբողջությամբ բացահայտված ու արժանի իրավական գնահատական ստացած կլինեին։

Բայց մեր երկրի դատաիրավական համակարգը վաղուց արդեն շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ:

Սպասում եմ ու տեսնելու եմ այդ օրը. ինչպես են բերման ենթարկվելու մեր երկիրն այս վիճակին հասցնելու, Արցախը հանձնելու, հազարավոր զոհեր տալու իրական մեղավորները»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել