«Ազատություն». Միացյալ Նահանգների զինուժը Իրանին հասցված նոր հարվածների ժամանակ 80 ռազմական օբյեկտ է թիրախավորել՝ մեղադրելով Թեհրանին համաշխարհային մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ հարձակումների համար, իսկ իրանական պատասխան հարվածների թիրախում Պարսից ծոցի հարևաններ Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան օբյեկտներն են եղել։
«Հարվածները նպատակ ունեին ծանր գին սահմանել միջազգային ջրային ուղում անմեղ քաղաքացիական անձանցից կազմված անձնակազմով առևտրային նավերին թիրախավորելու և դրանց վրա հարձակվելու համար», – ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ, որտեղ Իրանի գործողությունները «չհիմնավորված, վտանգավոր և հրադադարի ակնհայտ խախտում» են որակվում։
ԻՀՊԿ-ն պատասխանել է ամերիկյան հարվածներին
Reuters-ի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, թե հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական կարևոր օբյեկտներին։ Իրանական կողմը նաև պնդում է, որ խոցել է հարձակմանը միջամտել փորձող ամերիկյան MQ-9 անօդաչու։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































