Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է՝ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման հետևանքով որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի․ դեսպան

Հուլիս 08,2026 11:37 Share

«Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերը պետք է լինեն, ու դրանք են «Թրամփի ուղի» նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների վերացումը»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ պատասխանելով ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունների և այդ ամենում «Թրամփի ուղի» նախագծին վերաբերող հարցերին։

Դեսպանը նկատեց՝ Իրանի շատ լեգիտիմ ու տրամաբանական անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա, այդ անհանգստություններին պետք է պատասխան տրվի։ Հավելեց՝ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այս նախագծի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի։

«Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում, ըստ դեսպանի, պետք է ձեռք բերել մեխանիզմ, որի շրջանակներում Հայաստանը կկարողանա իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը՝ միաժամանակ հստակ արձագանքելով «ցանկացած կետում Իրանի դեմ սպառնալիքներին»։

Ինչ վերաբերում է նրան՝ արդյոք Թեհրանում իրատեսական համարում են այս պայմաններում ԱՄՆ-ի հետ որևէ համաձայնության հասնելը, երբ Իսլամաբադում երկու օր հետո կայանալիք բանակցություններից առաջ երեկ կրկին ԱՄՆ-ի կողմից գնդակոծվեցին իրանական որոշ բնակավայրեր, դեսպանն ասաց, որ խաղաղության համաձայնագրի ձեռքբերման և առաջ մղման ճանապարհը բարդ է ու լի է խոչընդոտներով՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներն ու վայրագությունները Իրանի դեմ։ Սակայն, իր կարծիքով, բանակցություններին նախորդող նմանօրինակ բախումները բանակցություններից առաջ մարտավարական բնույթ ունեն և լայնածավալ պատերազմի մասին չեն հուշում։ Ամեն դեպքում, ԻԻՀ-ն ցույց տվեց, որ դրանք անպատասխան չեն մնալու, և պատրաստ են ցանկացած սցենարի։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031