Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր բուհի համար պատիվ կլինի պարոն Մելիքյան դասախոս ունենալը». Թաթոյանը՝ Ռուբեն Մելիքյանի մասին

Հուլիս 08,2026 21:50 Share

«Միասնության թեւեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը գրում է.

«Ռուբեն Մելիքյանը իրական գիտնական է, մանկավարժ ու հայրենասեր մարդ, քրեական դատավարության լավագույն մասնագետներից:

Պարոն Մելիքյանը Հայաստանի քրեական դատավարությունում վերաքննիչ ու վճռաբեկ վարույթների, Վճռաբեկ դատարանի այսօրվա իրավաբանության, նախադեպային որոշումների համակարգի հիմնադիրներից է:

Նա ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում երկար տարիներ դասավանդվող «Իրավաբանական գիր և վերլուծություն» առարկայի երկու հիմնադիրներից մեկն է: Բազմաթիվ գիտական հոդվածների ու մենագրությունների հեղինակ է:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջին ու միակ Պաշտպանն էր, որ Արցախի անձնագրով (ոչ թե Հայաստանի կապույտ, այլ հենց Արցախի անձնագրով) մուտք գործեց Եվրախորհրդարան և այնտեղ հատուկ ասուլիս տվեց ադրբեջանական հանցանքների մասին:

2016 թ. քառօրյա պատերազմից հետո Թալիշում հատուկ ասուլիսով զեկույց ներկայացրեց, որի հիման վրա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 8-ի վճռով հաստատեց ադրբեջանական զինվորականների կողմից Հայկ Թորոյանին գլխատելու, դաժանաբար սպանելու փաստը: Վերջին տարիներին Հայաստանի լավագույն փաստաբաններից է:

Նա այն բացառիկ դասախոսներից է, որ բարձր որակի իրավական գիտելիքներ փոխանցելուց բացի ուսանողներին տալիս է փիլիսոփայական պատկերացումներ իրավունքի մասին, սովորեցնում է, թե ինչպես մեկնաբանել իրավունքը:

Դասավանդում է նաև անգլերեն լեզվով:

Յուրաքանչյուր բուհի համար պատիվ կլինի պարոն Մելիքյան դասախոս ունենալը:

Այս ամենն ինքս եմ տեսել, ինքս եմ ականատես եղել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031