«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը
Ներքաղաքական հարցերում որքան շատ են անօրինականությունները, այնքան շատ են մեզ հեռացնում զարգացող խորքային սպառնալիքներից: Դրանցից գլխավորներից է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը:
Սա հայկական քաղաքակրթության, հայկական ինքնության դեմ ադրբեջանական համակարգված պետական ծրագիր է ու հիմա հերթը Հայաստանինն է, բայց սա կանխել հնարավոր է ու լուծումներն էլ կան, ուղղակի Հայաստանին պետք է իշխանություն, որ ոչ թե թաքցնի այս խորքային սպառնալիքը, այլ փաստերը, հիմքերը ճիշտ օգտագործելով, լուծի հարցը:
Կարդացեք նաև
Արման Թաթոյան

















































