Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի կոկորդիլոսը պոչով հարվածել է կենդանաբանական այգու աշխատակցի հոնքին

Հուլիս 09,2026 16:23 Share

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի կոկորդիլոսներին տնից կենդանաբանական այգի տեղափոխելու ժամանակ կոկորդիլոսներից մեկը պոչով հարվածել է կենդանաբանական այգու աշխատակցի հոնքին։ Մեզ պատմեցին, որ հարվածի հետևանքով աշխատակիցը վնասվածք է ստացել, ինչից հետո դիմել է բժշկական օգնության։ Երևանի քաղաքապետարանից «Իշխանություն» լրատվականի տեղեկությունը հաստատեցին՝ նշելով, որ հիվանդանոց դիմած աշխատակիցն արդեն դուրս է գրվել, որևէ լուրջ բան չի եղել։

Մամուլում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե կոկորդիլոսներից մեկը կծել է ԱԻՆ աշխատակցի, սակայն ՆԳՆ-ից հերքեցին այդ լուրը։

Լիա Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031