Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի Քնեսեթում Հայոց Ցեղասպանության ճանաչման նախագիծը օր առաջ պետք է քննարկվեր, բայց չքննարկվեց. Արտյոմ Չերնամորյան

Հուլիս 10,2026 10:10 Share

«Իսրայելահայեր» ամսաթերթի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանի ֆեյսբուքյան գրառումը

Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը օր առաջ պետք է քննարկվեր, բայց չքննարկվեց։

Մի քանի պատճառներ կային՝
Նախ 3 օր առաջ թարմացված շաբաթական օրակարգում ընդգրկվել էր 31 էջանոց օրինագծերի, օրենքներում փոփոխությունների, արտակարգ նիստերի ժամանակ քննարկվելիք հարցեր, որոնք, իհարկե, ֆիզիկապես հնարավոր չէր անել։

Երկրորդը՝ ծայրահեղ կրոնական կուսակցությունների ներկայացուցիչները դիտավորյալ ձգձգում էին նիստերն և փորձում ներգործել Քնեսեթի աշխատանքների վրա և ստիպել, որպեսզի հուլիսի 16-ին արձակուրդի չգնա երկրի գլխավոր օրենսդիր մարմինը։

Այստեղ չի բացառվում նաև ազերական լոբբիի ներգրավվածությունը, բայց որքան էլ խոսվի դրա մասին, փաստ է, որ լիագումար նիստի օրակարգից հարցը չի հանվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031