Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրաքուէով ոչ-ի առարկայացումը կասեցումն է յանձնուողականութեան. «Ազդակ»

Օգոստոս 26,2026 10:27 Share

Գործող իշխանութիւնը չունի սահմանադրական մեծամասնութիւն սահմանադրութեան փոփոխութիւն կատարելու եւ այդ նպատակով ալ հանրաքուէ կազմակերպելու:

Իշխանութիւնները նուազ քուէ հաւաքած են համեմատաբար անցեալ ընտրութիւններուն:

Եթէ նոյնիսկ հանրաքուէն կայանայ, տրամաբանութիւնը կը յուշէ, որ յառաջիկայ համապետական ընտրութեան հանրաքուէի փոփոխութեան համար աւելի քիչ թիւ պիտի ապահովեն իշխանութիւնները, հակառակ վարչական լծակներու համատարած օգտագործումին:

Հանրաքուէի կայացումը եւ իշխանութիւններու առաջադրած փոփոխութիւնը ապահովելը քուէարկութեան նոյն պատկերով չի կրնար կայանալ: Իշխանութիւնները շատ աւելի քուէի պէտք ունին Անգարայի եւ Պաքուի պահանջը իրականացնելու համար:

Ըստ Սահմանադրութեան 207-րդ յօդուածին.

«Հանրաքուէի դրուած աքթի ընդունումը.
Հանրաքուէի դրուած աքթն ընդունւում է, եթէ դրան կողմ է քուէարկել հանրաքուէի մասնակիցների կէսից աւելին, բայց ոչ պակաս, քան հանրաքուէներին մասնակցելու իրաւունք ունեցող քաղաքացիների մէկ քառորդը»:

Իշխանութիւնները իւրովի մեկնաբանելով ստորեւ սահմանադրական յօդուածը, կրնան դիմել սահմանադրական փոփոխութեան:

«Յօդուած 204. Քաղաքացիական նախաձեռնութեան կարգով ներկայացուած օրէնքի նախագծի վերաբերեալ հանրաքուէն.

1.- Եթէ Ազգային ժողովը մերժում է Սահմանադրութեան 109-րդ յօդուածի 6-րդ մասով սահմանուած կարգով ներկայացուած օրէնքի նախագծի ընդունումը, ապա մերժումից յետոյ` վաթսուն օրուան ընթացքում, օրէնքի նախագծի ընդունման նախաձեռնութեանը ընտրական իրաւունք ունեցող եւս երեք հարիւր հազար քաղաքացու միանալու դէպքում նախագիծը դրւում է հանրաքուէի, եթէ Սահմանադրական դատարանը նախագիծը ճանաչում է Սահմանադրութեանը համապատասխանող: Քաղաքացիական նախաձեռնութեան մասնակիցների ստորագրութիւնների վաւերականութիւնը հաստատում է Կենտրոնական ընտրական յանձնաժողովը»:

Բայց պայմանը կը մնայ քուէարկութեան մասնակցելու իրաւունք ունեցող մասնակիցներու թիւին մէկ քառորդին ապահովումը:

Այս բոլորէն կարելի է հետեւցնել, որ Անգարայի եւ Պաքուի պահանջին ոչ ըսողներուն զանգուածը կրնայ տապալել այդ պահանջի իրականացումը: Տապալումը իր հերթին ժողովրդային տարողութեամբ անվստահութիւն յայտնել է եւ ժողովուրդին անհամաձայն ըլլալու փաստի ամրագրումն է այսօրուան վարքագիծին:

Հանրաքուէով ոչ-ի առարկայացումը կասեցումն է յանձնուողականութեան:

 Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազդակ» օրաթերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31