ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի գրասենյակի տնօրեն Արմեն Սահակյանին, Համագումարի ամառային փորձնակների ծրագրի համակարգող Աննա Ավագյանին և ծրագրի 2026 թվականի մասնակիցներին։
Այս տարվա ամառային ծրագիրը մեկնարկել է հունիսի 15-ին և կտևի մինչև օգոստոսի 7-ը։ Ծրագրի շրջանակում Հայաստան են ժամանել 11 մասնակիցներ՝ ԱՄՆ տարբեր նահանգներից։
Իրենց մասնագիտական փորձառությունը նրանք անցնում են մի շարք պետական գերատեսչություններում և հասարակական կազմակերպություններում՝ նպատակ ունենալով խորացնել գիտելիքները Հայաստանի պետական կառավարման և քաղաքացիական հասարակության վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությանը, ռազմավարական ծրագրերին և առաջնահերթություններին։
Կարդացեք նաև
Քննարկման առանցքում եղել են հայրենադարձության քաղաքականության գործիքակազմը, երիտասարդական նախաձեռնությունները, ինչպես նաև Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի զարգացման գործընթացներում։
Կամավորները ներկայացրել են իրենց փորձառությունը, նշել, որ այն առանձնապես կարևոր էր հայաստանյան իրականությունը տեսնելու, կապեր հաստատելու և հետագա ներգրավվածության տեսանկյունից:
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ


















































