Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին հայտնաբերվել են Շնող գյուղում

Հուլիս 15,2026 20:15 Share

Հուլիսի 15-ի վաղ առավոտյան Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկած հետևողական և ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Լոռու մարզի Շնող գյուղում հայտնաբերել, ձերբակալել են Երևանի 39 և Շիրակի մարզի 31-ամյա երկու բնակիչների։

Նրանք այս տարվա փետրվարի 18-ից Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ հետախուզվում էին սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։ 39 և 31-ամյա տղամարդիկ ներկայացվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Քննությունը շարունակվում է։

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031