Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ծառուկյանը Վիգեն Ավետիսին ասեր՝ արի, Հիսուսի արձանի կողքին մի բան կառուցի, վազքով կգար»․ Հովհաննես Գալստյան

Հուլիս 21,2026 15:24 Share

«Մարդու համար, ով կառուցում է Հիսուսի արձանը, բանտում նստելը ոչ մի պատմություն է։ Այս ամենն ավարտվելու է Հիսուսի արձանի բացմամբ, և այդ օրն ամեն մեկը պետք է պատասխան տա՝ ով էր ինքը մինչև հիմա, ինքն ուրացո՞ղն էր, ձեռքերը լվացո՞ղն էր, կառուցո՞ղն էր, թե՞ նա, ով ուզում էր կառուցողի փլատակների վրա պարի, ուրախանա։ Խոսքը չարի ու բարու մասին է»,-Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողին։

Ըստ նրա՝ եթե այս իշխանությունն այսպես շարունակի, հեռու չէ այն օրը, երբ Հանրապետության հրապարակում կանգնեցնելու են երեք կախաղան ու կախելու են այն մարդկանց, որոնք իրենց հետ համաձայն չեն․ «Գտնվելու են մարդիկ, որոնք այդ պատկերների տակ հավանումներ են դնելու և բացատրեն՝ մենք գնում ենք ինքնիշխանության։ Հիմա ֆեյքերի, չերևացող մարդկանց ժամանակաշրջան է։ Այս իշխանության ամենամեծ թշնամին ինքնուրույն մտածող մարդիկ են, որոնց ատում են այս իշխանությունները։ Դրա համար էլ արվեստագետները թիրախում են»։

Լրագրողները հիշեցրին՝ քանդակագործ Վիգեն Ավետիսը հայտարարել էր՝ լսել է, որ Գագիկ Ծառուկյանը մի քանդակագործի գցել է առյուծի վանդակը, Հովհաննես Գալստյանն արձագանքեց․ «Ամենաանշնորհակալ բանը մի արվեստագետի կողմից մյուսին գնահատական տալն է, բայց Վիգեն Ավետիսն այն մարդկանցից է, որ իրենց հարց պիտի տան՝ եթե պարոն Ծառուկյանը ձերբակալումից մեկ օր առաջ ուղերձ հղեր Վիգեն Ավետիսին, որ հրավիրում է Հիսուսի արձանի կողքին կառուցելու մի փոքր քանդակ, նա կվազեր պարոն Ծառուկյանի մոտ»։

Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031