Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուել Տուլիպան՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Հուլիս 22,2026 11:36 Share

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկության արդյունքները։

58 միավորով 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան։ Պորտուգալացի մասնագետի հետ երևանյան ակումբն անցած մրցաշրջանում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։

2-րդ հորիզոնականը 36 միավորով զբաղեցրել է Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոայի» մարզիչ Սանդրո Պերկովիչը։ Եռյակը եզրափակել է «Փյունիկը» գլխավորող Արտակ Օսեյանը՝ ստանալով 19 ձայն։

Քվեարկության արդյունքները՝ այստեղ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել