Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացարկի միջնորդություն հայտնեցինք, որի հիմքով Գագիկ Ծառուկյանի և Իրանի քաղաքացու առերեսումը դադարեցվեց»․ Գագիկ Ծառուկյանի պաշտպան

Հուլիս 22,2026 14:30 Share

«Հենց ուզում էին շարունակել առերեսումը, բացարկի միջնորդությամբ հանդես եկա։ Հետևաբար նաև դրա հիմքով առերեսումը դադարեցվեց։ Պարոն Ծառուկյանն իր դիրքորոշումը հայտնեց, որ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն և բացարկ հայտնելու հետ կապված՝ մեր դիրքորոշման հետ համաձայն էր»,- ՀՀ Քննչական կոմիտեի բակում Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

Հարցին՝ ինչո՞ւ որոշեցին բացարկ հայտնել քննչական խմբին, պաշտպանը պարզաբանեց․ «Հաշվի առնելով, որ պաշտպանական թիմում ունենք աշխատանքի հստակ բաժանում, և երեկվա առերեսման, հարցաքննության ժամանակ հիմնական հարցադրումները կատարում էր Երեմ Սարգսյանը, քննչական մարմնի համար ակնհայտ էր, որ դրանց արդյունքում բացահայտվում է ի սկզբանե ապօրինի մեղադրանքը, հետևաբար ապօրինի կերպով նրան հեռացրին վարույթից։ Մենք հանդես եկանք բացարկի միջնորդությամբ ոչ միայն քննիչին, քննչական խմբի ղեկավարին, այլ ամբողջ քննչական խմբին։ Քննության ընթացքում տեսած տարաբնույթ ապօրինություններն էին պատճառը, և միամտություն կլինի արդարություն փնտրելը։ Մեր՝ բացարկ հայտնելու պատճառը թե′ տեղի ունեցած ապօրինություններն էին, թե′ այն հանգամանքը, որ հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով Ծառուկյանին զրկում են արդյունավետ պաշտպանության իր իրավունքից։ Չենք լռելու։ Պարոն Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցածը ոչ իրավական գործընթացներ են, բայց նաև իրավական գործընթացներով պետք է ամրագրենք այս ապօրինությունները»։

Նա հայտնեց, որ Երեմ Սարգսյանը բողոքարկելու է իր վերաբերյալ կայացված որոշումը։

Էմին Խաչատրյանը հայտնեց, որ բացարկի միջնորդության քննարկումը կկատարվի սահմանված ժամկետում․ «Քննչական մարմինը չի քննելու բացարկի միջնորդությունը։ Բնականաբար, բացարկը կմերժվի»։

Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը և Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031