Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել Հայաստանում, երբ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի սեփականության նկատմամբ իրականացվում է ոտնձգություն»

Հուլիս 22,2026 14:54 Share

«Տնտեսության մեջ թիվ մեկ խնդիրը սեփականության իրավունքի անձեռնմխելիության խնդիրն է, որն Հայաստանում իսպառ վերացել է։ Ամեն դեպքում, ՀԷՑ-ի հետ կապված գործընթացով սկսվել է եւ շարունակվում է։ Սա աբսուրդ է, աշխարհում չկան երկրներ, որտեղ առանց դատական գործընթացների՝ մարդու սեփականությունը միանգամից ճանաչվում է, իրենց բառերով, կամ հանրային գերակա շահ, կամ ասում են՝ ազգայնացում։ Տնտեսությունը կործանման տանելու ամենակարճ ճանապարհը՝ սեփականության իրավունքի ոտնահարումն է»,- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ այս պայմաններում միջազգային ներդրողները Հայաստանից խուսափելու են։ «Ո՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել Հայաստանում, երբ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի սեփականության նկատմամբ իրականացվում է ոտնձգություն։ Բնականաբար, սա իսպառ քայքայելու է մեր ներդրումային միջավայրը»,- նշեց Ֆարմանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հայկ Ֆարմանյանն անդրադարձավ նաեւ ռուսական շուկայի սահմանափակումների հետեւանքով հայ տնտեսվարողների առջեւ ծառացած խնդիրներին։ Նա նշեց, որ Եվրոպական շուկայում հայկական արտադրանքին չեն էլ սպասում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031