Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածքը 2011 թվականից ամբողջությամբ ջրածածկ է». դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Հուլիս 23,2026 15:02 Share

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2008 թվականի մարտի 19-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՍՊ ընկերության միջև կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից Գլխավոր դատախազությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ նշված տարածքը 2011 թվականից ամբողջությամբ ջրածածկ է, իսկ պայմանագիրը ՊՈԱԿ-ում հաշվառված է որպես դադարած։ Միաժամանակ, Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ պայմանագրի դադարման պետական գրանցում չի իրականացվել։

Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը դիմում է ներկայացրել Կադաստրի կոմիտե՝ կառուցապատման իրավունքից ծագող իրավունքի դադարեցման պետական գրանցումն իրականացնելու նպատակով։

Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի հուլիսի 22-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը պետական գրանցմամբ դադարեցվել է։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031