Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին

Հուլիս 24,2026 10:28 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ազատություն». Եվրամիությունը 890 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել Google-ի նկատմամբ՝ ԵՄ թվային շուկաների կանոնները խախտելու համար։

Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Google-ը որոնողական համակարգում առավելություն է տվել իր ծառայություններին՝ սահմանափակելով մրցակից ընկերությունների տեսանելիությունը։ Բացի այդ, հանձնաժողովը եզրակացրել է, որ ընկերությունը Google Play հավելվածների խանութում սահմանափակել է ծրագրավորողների հնարավորությունը՝ հաճախորդներին ավելի շահավետ պայմաններ առաջարկելու հարցում։

Եվրահանձնաժողովը պահանջել է, որ Google-ը մոտ երկու ամսվա ընթացքում իր գործունեությունը համապատասխանեցնի եվրոպական օրենսդրությանը, հակառակ դեպքում ընկերությանը կարող են սպառնալ նոր տուգանքներ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: