Համբուրգում ընթացող MSC Hamburg Ladies Open մրցաշարում Հայաստանի թենիսիստուհիներ Էլինա Ավանեսյանը եւ Ալինա Չարաեւան շարունակում են հաղթանակ տանել։
Էլինան, որը ներկայումս WTA դասակարգմամբ 208-րդն է, երկրորդ շրջանում 6։3, 2։6, 6։2 հաշվով առավելության հասավ Ղազախստանի ներկայացուցիչ, աշխարհի 79-րդ ռակետ Յուլիա Պուտինցեւայի նկատմամբ։ Նրանց դիմակայությունը տեւեց 2 ժամ 10 րոպե։
Քառորդ եզրափակչում մեր թենիսիստուհու մրցակիցը լինելու է ուկրաինուհի Ալեքսանդրա Օլեյնիկովան։
Երկրորդ շրջանում Ավստրիան ներկայացնող Սինյա Կրաուսի նկատմամբ հաղթանակը այլեւս Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Ալինա Չարաեւային տրվեց քիչ ավելի դժվար։ 3 ժամ 3 րոպե պահանջվեց, որպեսզի Ալինան 5։7, 7։5, 7։5 հաշվով նրան պարտության մատներ։ ¼ եզրափակչում Ալինա Չարաեւան ուժերը չափելու է հունգարացի Աննա Բոնդարի հետ։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































