Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին

Հուլիս 24,2026 15:35 Share

Շոգ եղանակին մաշկն ավելի մեծ ծանրաբեռնվածություն է կրում․ ավելանում է քրտնարտադրությունը, մաշկը հեշտությամբ ջրազրկվում է, ավելի հաճախ է գրգռվում, իսկ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը կարող է դառնալ արևայրուքի, պիգմենտային բծերի առաջացման, որոշ մաշկային հիվանդությունների սրացման և մաշկի վաղաժամ ծերացման պատճառ։

Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին
🧴 Առաջին և ամենակարևոր քայլը արևապաշտպան միջոցի օգտագործումն է։ Արևապաշտպան քսուքը պետք չէ միայն ծովափին կամ հանգստի ժամանակ կիրառել, այն անհրաժեշտ է նաև քաղաքում՝ աշխատանքի գնալիս, զբոսանքի ժամանակ, մեքենայում կամ բացօթյա որևէ գործունեության ընթացքում։

👒 🕶️ Շատ կարևոր է խուսափել արևի ուղիղ ազդեցությունից։ Սովորաբար 11:00–17:00 ընկած ժամանակահատվածում արևի ազդեցությունն առավել ուժեղ է։ Այդ ժամերին ցանկալի է հնարավորինս մնալ ստվերում, կրել լայնեզր գլխարկ, արևային ակնոց, ազատ և բաց գույների հագուստ։

⚠️ Հատուկ զգուշություն պետք է ցուցաբերվի երեխաների դեպքում, բաց գույնի մաշկ ունեցող մարդիկ, պիգմենտային բծերի հակում ունեցող անձինք, վիտիլիգո, ռոզացեա, ակնե, ատոպիկ մաշկաբորբ կամ այլ քրոնիկական մաշկային հիվանդություններ ունեցող պացիենտները ևս շատ ուշադիր պետք է լինեն մաշկի խնամքին։

Այս եղանակին շատերը սկսում են ավելի հաճախ լվացվել կամ օգտագործել ուժեղ մաքրող միջոցներ՝ մտածելով, որ այդպես մաշկը ավելի «մաքուր» կլինի։

Սակայն ագրեսիվ լվացող միջոցները, սպիրտային լոսյոնները, սկրաբները կարող են վնասել մաշկի պաշտպանիչ շերտը և բերել չորության, կարմրության, քորի կամ գրգռվածության։

💦 Դեմքը ցանկալի է լվանալ օրական 1–2 անգամ՝ մեղմ մաքրող միջոցով։
Ճարպոտ մաշկի դեպքում պետք չէ փորձել մաշկը ուժեղ «չորացնել»․ դա հաճախ հակառակ արդյունք է տալիս՝ մաշկը գրգռվում է, իսկ ճարպարտադրությունը կարող է ավելի արտահայտվել։

Խոնավացնող միջոցը ամռանը նույնպես անհրաժեշտ է։ Շատերը կարծում են, որ շոգ եղանակին խոնավացնող քսուք պետք չէ, հատկապես եթե մաշկը ճարպոտ է։ Սակայն արևը, քրտնարտադրությունը, օդորակիչը, լողավազանի քլորը և ծովի աղը կարող են ջրազրկել մաշկը։

👕 Քրտնարտադրության ժամանակ կարևոր է մաշկը երկար ժամանակ չթողնել խոնավ վիճակում։ Քրտինքը, շոգը, կիպ և սինթետիկ հագուստը կարող են նպաստել քրտնախաշի, ֆոլիկուլիտի, սնկային վարակների, շփումային գրգռվածության և քորի առաջացմանը։

💄 Շոգ եղանակին խորհուրդ է տրվում նաև չծանրաբեռնել մաշկը շերտավոր շպարով, ծանր տոնային քսուքներով կամ ճարպոտ կրեմներով։ Դրանք կարող են փակել ծակոտիները, ավելացնել գրգռվածությունը և սրել ակնեն կամ այլ խնդիրներ։

Ամռանը մաշկին պետք է երեք հիմնական բան՝ մեղմ մաքրում, թեթև խոնավացում և արևից արդյունավետ պաշտպանություն։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031