Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Նինա Հակոբյանը խոսել է Արցախում ստացված դիպլոմները՝ ՀՀ-ում աշխատանքի ընդունվելիս, առաջխաղացման, կենսաթոշակի նշանակման ժամանակ հաշվի չառնելու խնդիրների մասին

Հուլիս 24,2026 15:51 Share

⚖️ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Նինա Հակոբյանը հուլիսի 16-ին մասնակցել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության, կրթության և առողջապահության իրավունքներին նվիրված հանրային քննարկմանը, որը կազմակերպվել էր Փախստականների երևանյան խորհրդի նախաձեռնությամբ։

🎓 Իր ելույթում Նինա Հակոբյանն անդրադարձել է 2025-2026 ուսումնական տարում ընդունված բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրում ընդգրկման հարցին՝ նշելով, որ ԻՊԱՍ-ի և քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների համատեղ ջատագովության արդյունքում հնարավոր է եղել ընդլայնել ծրագրի կիրառելիությունը նաև 2025թ-ին ընդունված ուսանողների վրա։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ոչ պետական բուհերում սովորող տեղահանված ուսանողների աջակցությունը շարունակում է մնալ չլուծված։

📄 ԻՊԱՍ-ի փաստաբանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում ստացված դիպլոմների՝ ՀՀ-ում աշխատանքի ընդունվելիս, առաջխաղացման, կենսաթոշակի նշանակման ժամանակ հաշվի չառնելու գործնական խնդիրների մասին՝ շեշտելով պետական մարմինների միասնական մոտեցման բացակայությունը, որը հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների։ Կարևորվել է նաև պետական մարմինների կողմից ավելի պարզեցված ապացույցների ցանկի կիրառման և տեղահանված անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել