Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին և երկրի խորհրդարանի երկու նախկին նախագահներ բաց նամակով դիմել են Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիին՝ կոչ անելով նպաստել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը։ Այս մասին գրում է postoj.sk-ն:
Նամակի հեղինակները հիշեցրել են, որ Պելեգրինին հուլիսի առաջին կեսին պաշտոնական այցով եղել է Ադրբեջանում և հանդիպել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նրանք Սլովակիայի նախագահին կոչ են արել Ալիևի հետ բանակցությունների ընթացքում բարձրացնել Ադրբեջանում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակման հարցը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































