Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում դանակահարել են 38-ամյա տղամարդու․ կասկածյալը նրա մոտ ընկերն է

Հուլիս 26,2026 21:36 Share

Aravot.am-ի տեղեկություններով, հուլիսի 18-ին Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել։ Այդ օրը՝ ժամը 22․01-ին շտապօգնությունից հաղորդում է ներկայացվել ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն այն մասին, որ շտապօգնության խումբը «մարմնի տարբեր հատվածների քերծված վերքեր, ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխել 1989 թվականին ծնված Գ․Գ․-ին։

Վերջինս հայտնել է, որ վնասվածքը ստացել է դանակահարության հետևանքով։

Օպերատիվ խմբով դեպքի վայր է մեկնել  Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնի պետի տեղակալ Մանուկյանը, ոստիկանությունը ձեռնարկել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ Քրեական օրենսգրքի 167 հոդվածի 2-րդ մասի, 8-րդ կետի հատկանիշներով։

Քրեական վարույթի շրջանակում  ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կումայրի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գ․Գ․-ին դանակահարելու մեջ կասկածվում է նրա ընկերը՝ 1987 թվականին ծնված Ա․Գ․-ն։

Երկու ընկերներից էլ ընդունվել են հաղորդումներ։ Ընթանում է նախաքննություն, Շիրակի մարզային քննչական վարչությունը պարզում է դեպքի հանգամանքները։

Նշենք, որ միջադեպի մասնակից երկու տղամարդիկ էլ  չեն աշխատում, պաշտոնապես գործազուրկներ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031