Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Ավետիսյանն ու Վազգեն Մնացականյանը կպայքարեն բրոնզի համար, իսկ Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի

Հուլիս 27,2026 22:55 Share

Հայաստանի ըմբիշներ, 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը և 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը Բաքվում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության մեկնարկային օրվա արդյունքներով գոտեմարտելու են բրոնզե մեդալի համար, իսկ 110 կգ քաշային Խաչիկ Խաչատրյանը մինչ այդ դեռ պետք է սփոփիչ գոտեմարտ անցկացնի։

Վաղը պայքարը կսկսեն մեր հաջորդ հինգ ըմբիշները՝ 45 կգ քաշային Վազգեն Վարդանյանը, 51 կգ քաշային Գևորգ Հարությունյանը, 60 կգ քաշային Արտուշ Պետրոսյանը, 71 կգ քաշային Ջանես Նազարյանը և 92 կգ քաշային Ալեքսան Շալջյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել