Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ներկայացրեց ԱԺ հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուների անունները. «Ընտրվել է 6 կին և 6 տղամարդ»

Հուլիս 29,2026 16:19 Share

ՔՊ վարչության արտահերթ նիստում այսօր որոշվեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրել Սարգիս Խանդանյանին։

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրվեց Վահե Ղալումյանը։

Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Սիսակ Գաբրիելյանն է։

Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Սոնա Ղազարյանը։

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Զարուհի Բաթոյանն է։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Վիլեն Գաբրիելյանն է, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Արուսյակ Ջուլհակյանը, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Տրդատ Սարգսյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Բաբկեն Թունյանը, իսկ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Ծովինար Վարդանյանը։

Նիստից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այս ընտրությունը չի նշանակում, որ նշված անձինք անպայման կընտրվեն հանձնաժողովների նախագահներ. դա կախված է նրանից, թե ընդդիմության ներկայացուցիչները որ հանձնաժողովները կընտրեն։

«Մեր հաշվարկով, ընտրվել է 6 կին և 6 տղամարդ։ Ոչ մի թեկնածու միաձայն չի ընտրվել։ Որոշ դեպքերում անցկացվել է երկրորդ փուլ։ 4-5 դեպքում ձայները բաշխվել են 9։10 հարաբերակցությամբ, և տարբերությունը կազմել է ընդամենը մեկ ձայն»,- ասաց Փաշինյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031