ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության համար Վիլեն Գաբրիելյանն ու Արմեն Խաչատրյանը կմրցեն երկրորդ փուլում։ Այս մասին նիստի ավարտից հետո ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Հարցին, թե չի՞ տխրել, որ իրեն չեն ընտրել, Միքայելյանը պատասխանեց. «Ոչ մի ձևի։ Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղված լինի»։
Թե քանի մարդ է իր օգտին քվեարկել, ասաց, որ ուշադիր չի եղել։
Կարդացեք նաև
Հարցին, թե արդյոք հանձնաժողովում կաշխատի՞, Միքայելյանը պատասխանեց՝ այո։
Հիշեցնենք, որ 8-րդ գումարման Ազգային ժողովում Արմեն Խաչատրյանը եղել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































