«Ցեմենտի գործարանն ամբողջ ծավալով աշխատում է և կշարունակի բնականոն աշխատանքը։ Քիչ անց հիմա կգնամ ու տնօրենի նշանակումը կկատարեմ,- լրագրողներին այսօր հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։- Կառավարումն անցել է Էկոնոմիկայի նախարարությանն ամբողջապես, և տնօրենը Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցն է լինելու»։
Մնացած հիմնարկների մասով ևս կլինեն որոշումներ։ Հավաստիացնում եմ ձեզ, որ պակաս հետաքրքրված չենք, որպեսզի տնտեսական ակտիվներն աշխատեն ամբողջ ծավալով»։
Հարցին՝ «Նոյը« կվերաբացվի՞, եւ մտահոգություն չկա՞ խաղողի մթերման հետ կապված՝ որ եթե գործարանը չաշխատի, մթերումների հետ խնդիր կլինի, Գեւորգ Պապոյանը պատասխանեց. «Կարծում ենք, որ մթերումների հետ խնդիր չի լինի, գործարանն էլ կաշխատի»։


















































