Զարեհ Սինանյանը հանդիպել է Չուվաշիայի Հանրապետության հայկական համայնքի նախագահ Ալեքսանդր Հախվերդյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի հայկական համայնքի գործունեությանը, իրականացվող կրթական և մշակութային նախաձեռնություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ հետագա համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր։
Ալեքսանդր Հախվերդյանը ներկայացրել է համայնքին կից գործող հայկական կիրակնօրյա դպրոցի և պարային համույթի գործունեությունը։ Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Չեբոկսարի քաղաքի կենտրոնում կմեկնարկի տարածաշրջանի առաջին հայկական եկեղեցու շինարարությունը, ինչը կարևոր իրադարձություն կլինի Չուվաշիայի Հանրապետության հայ համայնքի կյանքում։
Հանդիպման ավարտին Ալեքսանդր Հախվերդյանը Զարեհ Սինանյանին նվիրել է ռուսերեն-հայերեն-չուվաշերեն բառարան, որը սահմանափակ տպաքանակով հրատարակվել է Չուվաշիայի պետական հումանիտար համալսարանի հետ համատեղ։ Հրատարակությունը ներառում է նաև հայ նկարիչ Միշա Գրիգորյանի աշխատանքները։
Կարդացեք նաև
Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ակտիվ երկխոսությունը պահպանելու պատրաստակամությունը։
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ



















































