Լրահոս
Օրվա լրահոսը

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը խստորեն դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Լիպարիտ Դրմեյանի հասցեին հնչեցված հրապարակային մեղադրանքներն ու իրավապահ մարմիններին տրված ցուցումները

Հուլիս 30,2026 23:30 Share

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը խստորեն դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Լիպարիտ Դրմեյանի հասցեին հնչեցված հրապարակային մեղադրանքներն ու իրավապահ մարմիններին տրված ցուցումները։

Իրավական պետությունում որևէ քաղաքացի չի կարող մեղավոր հռչակվել քաղաքական հայտարարություններով կամ իշխանության ամբիոնից հնչեցված գնահատականներով։ Եթե կան կասկածներ, դրանք պետք է քննվեն բացառապես օրենքի շրջանակներում՝ առանց քաղաքական ճնշման և նախապես ձևավորված մեղադրանքների։

Մեր աջակցությունն ենք հայտնում Լիպարիտ Դրմեյանին՝ համոզված լինելով, որ պետական ծառայողի մասնագիտական գործունեությունն ու քաղաքական դիրքորոշումը չեն կարող դառնալ հետապնդման կամ վարկաբեկման պատճառ։

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը շարունակելու է պաշտպանել իրավական պետության, արդար դատավարության և քաղաքական հետապնդումներից զերծ Հայաստանի սկզբունքները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031