Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները «Կաֆե Դյու Բրազիլ» ՍՊ ընկերությանը պատկանող սուրճի վերամշակման (բովման, աղացման) արտադրամասում (ք․ Երևան, Բագրատունյաց փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
Այսպես՝
– արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանող նյութերից,
– առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Կարդացեք նաև
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին



















































