«ՔՊ-ական կին պատգամավորներից որևէ մեկն այդպես էլ չի անդրադառնում այն հարցին, որ Արեգնազ Մանուկյանի՝ 14-ամյա դուստրը զրկված է իր մայրիկին տեսնելու հնարավորությունից»,- ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նա հարցրեց՝ ո՞րն է խնդիրը և նշեց․ «Արեգնազ Մանուկյանի դուստրը հոգեբանի է այցելել, և կա համապատասխան եզրակացություն, թե ինչ վիճակում է նա գտնվել։ Իմ գործընկերներից Լևոն Քոչարյանը ճիշտ նշեց՝ երբ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանքի էին տարել, բոլորս խոսել ենք դրա մասին, դուք՝ միայն այն բանից հետո, երբ ստացաք Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը, միջնորդեցիք դատախազին, որ կալանքը փոխվի։ Դա՞ է ձեր պատկերացրած արդարադատությունը, դուք պարզապես երկակի ստանդարտներով եք առաջնորդվում»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































