Ermenihaber. Աշխարհահռչակ փոփ երգչուհի Բեյոնսեն 4 դատական հայց է ներկայացրել Թուրքիայում՝ իր անունը որպես ապրանքանիշ օգտագործելու համար։
Քննված գործերում այդ անունը որպես ապրանքնանիշ օգտագործողները նշել են, որ Բեյոնսեն զուտ անուն է՝ ուղղակիորեն չի հիշեցնում հայտնի արտիստին, բայց դատարաններն արտիստի պահանջներն արդարացված են համարել։
Քննված գործերից երեքում դատարաններն ընդունել են Բեյոնսեի առարկությունները և որոշել չեղարկել ապրանքանիշերի գրանցումները։ Որոշումներում նշվել է, որ արտիստի անունն ունի համաշխարհային բարձր ճանաչում, ուստի դրա օգտագործումը երրորդ անձանց կողմից առևտրային նպատակներով չի կարող իրավականորեն պաշտպանված լինել։
Չորրորդ դեպքում ապրանքանիշի սեփականատերը դատական գործընթացից հետո կամավոր հրաժարվել է գրանցումից ու Բեյոնսեի անունը կրող բոլոր վիճահարույց ապրանքանիշները հանվել են Թուրքիայի գրանցամատյաններից:


















































