Sputnik Armenia. «Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրներին: ԵՄ ներկայացուցիչները այցելում են առանձին երկրներ, որտեղ տալիս են անիրատեսական խոստումներ», – «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
Հիմա գլխավոր խնդիրը պառակտումից խուսափելն է, հատկապես հաշվի առնելով միության անդամ պետություններից մեկի ղեկավարության դիրքորոշումը։ Հայաստանը շարունակում է Բրյուսելի հետ մերձեցման իր ուղին՝ 2025 թվականին ԵՄ-ին անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքի ընդունումից հետո։
Ռուսաստանը ԵԱՏՄ-ի արագ ընդլայնումը թույլ է տալիս դիտորդների մակարդակով, այլ ոչ թե նոր անդամակցության։ Հաշվի առնելով լոգիստիկ և այլ բարդությունները, որոնք ստեղծում է Արևմուտքը, ԵԱՏՄ ընդլայնումն ավելի շուտ կվերածվի լրացուցիչ տնտեսական բեռի։

















































