ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
Ներեցեք, բայց ձեր բերածը ոչ թե խաղաղություն է, այլ միակողմանի զիջում ու հրաժարում Անկախության հռչակագրի իդեալներից։
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի կողմից տևական խաղաղության ուղղությամբ իրականացվող քայլերն օրինակ են ամբողջ աշխարհի համար, և մենք տարածաշրջանի համար ակնկալում ենք պայծառ ու բարգավաճ ապագա»։
Ի՞նչն է օրինակ ամբողջ աշխարհի համար։
Կարդացեք նաև
Սեփական պետության Անկախության հռչակագրից հրաժարվե՞լը, թե՞ Արցախում էթնիկ զտման վրա աչք փակելը։
Ո՞րն է օրինակելի խաղաղությունը։
Երբ ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ կմ օկուպացվա՞ծ է Ադրբեջանի կողմից, թե՞ Բաքվի ապօրինի դատավարությունն ու Արցախի ղեկավարության գերեվարումը։
Խաղաղությո՞ւն է արդյոք, երբ Ադրբեջանը պահանջում է ՀՀ-ից փոխել սահմանադրությունը։
Ո՞ր երկիրը կցանկանար նման խաղաղություն։
Սա միակողմանի զիջումների շարունակվող շարք է, ոչ թե արժանապատիվ խաղաղություն։
Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում։

















































