Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կարծում եմ լուրջ հարցերով պետք է զբաղվենք»․ Նարեկ Կարապետյանն իր ելույթում «կփակի» Էդգար Ղազարյանի թեման

Օգոստոս 14,2026 15:00 Share

«Մեկ ժամից իմ ելույթն է՝ կլսեք»,- խորհրդարանում լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ կրկին պատասխանելով Էդգար Ղազարյանի վարքագծին վերաբերվող հարցին։

«Առաջնային այսօր այստեղ ենք եկել մեր երկրի կարևոր ապրուստի հարցի քննարկման համար։ Ես կարծում եմ լուրջ հարցերով պետք է զբաղվենք»,-ասաց Կարապետյանը։

Խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն էլ հավելեց՝ Էդգար Ղազարյանի վարքագծի վերաբերյալ ներքին քննարկում խմբակցությունում ունեցել են, ինչը բնական, աշխատանքային գործընթաց է։

«Մենք այստեղ եկել ենք այլ հարցերով, չենք եկել նմանատիպ իրավիճակները դարձնելու հանրային կարևորության խնդիր, հանրային օրակարգ։ Այստեղ եկել ենք մեր հայրենակիցների խնդիրները վեր հանելու, դրանց լուծման վերաբերյալ մեր պատկերացումները առաջ քաշելու և այդ ուղղությամբ գնալու համար։ Եկել ենք աշխատելու, չենք եկել տարաբնույթ թեմաները էսպես երկար քննարկելու և սերիալի նման զարգացումներ ապահովելու»,-ասաց նա։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31