Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից. Թաալաթբեկ Մասադիկով

Օգոստոս 15,2026 14:47 Share

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը РИА Новости-ին։

«Հայաստանը հենց սկզբից եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն՝ արժանի ներդրում ունենալով հավաքական ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են այս երկիրը դիտարկել որպես կազմակերպության դաշնակից», — հայտարարել է Մասադիկովը։

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները բազմիցս հաստատել են Երևանի հետ առանց բացառության բոլոր այն հարցերը քննարկելու պատրաստակամությունը, որոնք վերաբերվում են հայկական կողմի՝ համատեղ աշխատանքին լիարժեք մասնակցության վերսկսմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել