«Իմ որդին տևական ժամանակ է մարզվում է բոքսով՝ բռնցքամարտով, շուրջ 2 ամիս է, ի թիվս հազարավոր երեխաների, զրկված է բնականոն մարզվելու հնարավորությունից՝ զուտ այն պատճառով, որ քաղաքական շարժառիթներով պայմանավորված Օլիմպավանը փակվել է։ Ազգային հավաքականի հազարավոր մարզիկներ զրկված են բնականոն մարզվելու հնարավորությունից։ Դուք երկրի հեղինակության, ներդրումային միջավայրի խաթարման ռիսկ տեսնո՞ւմ եք։ Դուք դատապարտո՞ւմ եք այս երևույթը»,- ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածության քննարկման ժամանակ նրան հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։
Ի պատասխան` Սիսակ Գաբրիելյանն ասաց․ «Ո՞ր երևույթը, որ Ձեր տղան բոքս չի պարապո՞ւմ։ ՀՀ-ում երբևէ չի եղել տենց մի իրավիճակ նույնիսկ ԽՍՀՄ տարիներին, որ այդքան մարզադպրոց կառուցվի, ինչպես այս տարիներին։ Առնվազն Ձեր որդին կունենա երկրորդ տեղ մարզվելու։ Եկեք՝ Ձեզ լավ տեղ ցույց տամ, թող գնա, մարզվի»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































