Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արման Ղանդիլյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գյուղ Նոր Կյանք, ապրանքանիշը՝ «Ֆրութ Եվա»):
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ:
Այսպես՝
– արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չեն ապահովել սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը, տարածքների մաքրումն ու ախտահանումը,
– չի կանխարգելվել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը,
– չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքեր ը,
– հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
– առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը և խոնավության խտացումը,
– դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը առուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,
– սննդի կառույցը չի ունեցել սանհանգույց և հանդերձարան անձնակազմի համար։
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Կարդացեք նաև
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին


















































