Քիչ առաջ ՀՀ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց, թե քվեարկության արդյունքում ինչպես են բաշխվել ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության արդյունքները։
Ըստ այդմ՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածուները Ֆինանսավարկային և բյուջետաին մշտական հանձնաժողովում, տարածքային կառավարման, ՏԻՄ, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովում, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում չեն ընտրվել։
Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի՝ «Հայաստան» խմբակցության թեկնածու Լիլիթ Գալստյանն ընտրվել է։ ՔՊ-ի կողմից ներկայացված թեկնածուներն ընտրվել են։
Ըստ այդմ՝ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Տրդատ Սարգսյանը, աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Սիսակ Գաբրիելյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ՝ Սարգիս Խանդանյանը, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Լուսինե Բադալյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արույսակ Ջուլհակյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, տնտեսական հարցերի նախագահի պաշտոնում՝ Բաբկեն Թունյանը։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ


















































