ՆԳՆ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 20-ին զենք-զինամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել Տավուշի մարզի գյուղերից մեկի 61-ամյա մի բնակչի։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 61-ամյա տղամարդու այգում գտնվող շինությունում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տրամաչափի 376 փամփուշտ, 12,5 մմ տրամաչափի փամփուշտի 87 գնդակ և «ԱԳՍ» տիպի նռնականետի նռնակ։
61-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։
Կատարվում է նախաքննություն։
Կարդացեք նաև
Նույն օրը ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել նաև նույն գյուղի 32-ամյա բնակչի վերաբերյալ։
Բացատրական աշխատանքի արդյունքում 32-ամյա երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել ավտոտնակում ապօրինի պահվող «ԱԿ» տեսակի ինքնաձիգ։
32-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերով ներկայացվել է նախաքննական մարմին։
Հիշեցնենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։
ՀՀ ՆԳՆ


















































