Բարձր եմ գնահատում Ուկրաինայի և Հայաստանի միջև համագործակցությունը, ինչպես նաև մեր երկրների ու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման փոխադարձ հետաքրքրվածությունը։ Սոցիալական ցանցերում այս մասին գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան՝ շնորհակալություն հայտնելով հայ պաշտոնակցին ծննդյան օրվա առթիվ հղած շնորհավորանքի համար։
«Անհամբերությամբ սպասում եմ մեր երկկողմ օրակարգի հետագա զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքի շարունակմանը»,- նշել է Սիբիգան։
Թարգմանությունը՝ News.am-ի։



















































