Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը

Օգոստոս 21,2026 21:21 Share

Երևանի քաղաքացիական դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, կասեցրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնակարգի այն դրույթների գործողությունը, որոնք սահմանափակում են ակումբների հայտացուցակներում օտարերկրյա ֆուտբոլիստների քանակը։

Ըստ այդմ, Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբները կարող են գրանցել լեգեոնականների՝ առանց նոր կանոնակարգով սահմանված քանակական սահմանափակման։ Ավելի վաղ Երևանի «Նոայի» զարգացման տնօրեն, ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ է Աննա Օհանյանը դատական հայց էր ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ:

Հայցվորը պահանջել էր անվավեր ճանաչել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի՝ 2026 թվականի հունիսի 27-ի «2026/27 մրցաշրջանի ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» որոշումը։

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնությունում լեգեոնականների նոր սահմանափակման համաձայն՝ ակումբները մրցաշրջանի հայտացուցակում կարող էին ընդգրկել առավելագույնը 15 օտարերկրյա ֆուտբոլիստի՝ հաշվի առնելով առաջին և երկրորդ թիմերը։

factor.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել